Ռոզա մայրիկը խնդրեց հաղորդել․․․

Տարաբնույթ խոսակցություններ են պտտվում Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա մայրիկի առողջական վիճակի վերաբերյալ։

Մի քանի օր առաջ, երբ նա Էրեբունի հիվանդանոցում էր, ես զրուցեցի նրա հետ ու գրեցի, որ ինքը այնտեղ է գտնվում հերթական ստուգման պատճառով։ Զրուցել էի նրա հետ։

Այսօր կրկին նմանատիպ խոսակցություններ են պտտվում, անընդհատ զանգում, հարցնում են՝ խորհրդավոր արտահայտություններով ու ինձ համոզելով, որ ամեն ինչ իմ ասածի պես չէ։ Ստիպված կրկին զանգեցի Ռոզա Ծառուկյանին․

-Հազար ներողություն, տիկին Ռոզա, բայց ես ուզում եմ ճշտել՝ ինչպե՞ս եք։ - Հանրությունը ձեզ շատ է սիրում ու մի փոքրիկ արձագանքն այլ կերպ է ընկալում։

-Հա, գիտեմ,- ասաց նա,- ինձ էլ են նման բաներ հասնում։ Ուղղակի խնդրում իմ կողմից հետևյալն ասել․

  • Ես արդեն տանն եմ, լավ եմ և չեմ հասկանում, թե դրանք ինչ զրույցներ են։ Խնդրում եմ հերքեք և ասեք, որ Ռոզա մայրիկը շնորհավորում է ողջ ազգի գարունը, թող բոլորը լավ լինեն, առողջ։ Ես ձեզ սիրում եմ ու չեմ ցանկանում, որ մեկիդ մատը փուշ մտնի։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X