Կյանքի կանոններ Քվենտին Տարանտինոյից

Ես քարշ չեմ գալիս բիլարդանոցներում, ես չեմ խաղում պոկեր։ Եւ ես չեմ գնում սպորտային մրցումներ դիտելու։ Ինձ համար անգամ հեռուստացույցով սպորտ դիտելը տանջանք է։ Հնարավոր է՝ ես այցելեմ բեյսբոլի մրցույթ դիտելու Լոս Անջելեսում միայն այն պատճառով, որ այնտեղ մարդիկ ու գարեջուրն ավելի կարեւոր են, քան բուն մրցույթը։

Ես չեմ կարողանում հասկանալ, որ միջին ամերիկացին պատրաստ է 4 ժամ այդ հիմար ֆուտբոլը նայել, բայց մի երեք ժամ չի կարողանում նստել կինոթատրոնում։

Ես ունեմ թեորիա այն մասին, որ ոչ ոք իրականում չի սիրում սպորտ։ Տղամարդիկ կարծում են, որ պետք է սիրեն եւ ձեւացնում են, թե սիրում են։

Ինձ հուզում են սովորական, մարդկային պատմությունները։

Ես կինոդպրոց չեմ գնացել, ես կինոթատրոն էի գնում։

Ես մեծ տուն ունեմ, ինչը թույլ է տալիս ինձ կոլեկցիա հավաքել։ Վերջին շրջանում ես ֆիլմերի տեսաերիզներ եմ հավաքում։ Դա թմրանյութի նման է, կինոմաններն ինձ լավ կհասկանան։ Երբ սկսում եմ ֆիլմեր հավաքել, միշտ «կայֆի» տակ ես։ Ես իսկապես լուրջ հավաքածու ունեմ եւ դողում եմ ֆիլմերիս վրա։

Ուզու՞մ եք պատմեմ իմ սիրած անեկտոդը․ սեւամորթը մտնում է կադիլակի խանութ․ «Դուք մտածում եք կադիլա՞կ գնել»,-հարցնում է վաճառողը,-«Ես պատրաստվում եմ կադիլակ գնել, իսկ մտածում եմ կանանց մասին»։

Ես իսկապես հպարտանում եմ, որ հասել եմ նրան, ինչին հասել եմ՝ չունենալով անգամ միջնակարգ կրթություն։ Ես ամերիկյան պետական կրթական ծրագրի երկրպագու չեմ եւ այնքան էի ատում դպրոցը, որ 9-րդ դասարանում փախա դպրոցից։

Եթե տարվա վերջում ես կարողանամ ասել, որ 10 լավ ֆիլմ եմ դիտել, ուրեմն՝ տարին ստացված կարող եմ համարել։

Աշխեն Քեշիշյան

Մեկնաբանություն
X