Կյանքի կանոններ Միխայիլ Բուլգակովից

Աշխարհում երկու ուժ գոյություն ունի՝ դոլարը եւ գրականությունը։

Երբեք ոչինչ մի խնդրեք։ Երբե՛ք ու ոչինչ, հատկապես նրանցից, ովքեր ուժեղ են ձեզանից։ Իրենք կառաջարկեն եւ իրենք կտան։

Նա, ով սիրում է, պետք է կիսի իր սիրելիի ճակատագիրը։

Երջանկությունը առողջության պես է, երբ կա, չես նկատում։

Միշտ հասնում է նա, ով ոչ մի տեղ չի շտապում։

Միայն տառապանքի միջոցով է գալիս ճշմարտությունը։

Չար մարդիկ չկան այս աշխարհում, կան դժբախտ մարդիկ։

Գրողը միշտ ընդդիմություն կլինի իշխանությանը, քանի դեռ իշխանությունը դեմ է մշակույթին։

Այո՛, մարդը մահկանացու է, սակայն դա ողբերգության կեսն է միայն, վատ է, որ նա երբեմն անսպասելի մահկանացու է, ահա ինչումն է ֆոկուսը։

Ձեռագրերը չեն այրվում։

Դուք դատում եք հագուստո՞վ, երբեք մի արեք դա, հնարավոր է դուք սխալվեք, այն էլ շատ սխալվեք։

Ո՞վ է ասել, որ աշխարհում չկա հավատարիմ եւ հավերժական սեր։ Կկտրեմ այդ ստախոսի լեզուն։

Ռուսաստանում երկու բան է հնարավոր՝ ուղղափառ հավատն ու ավտորիտար իշխանությունը։

Հասկացե՛ք՝ լեզուն կարող է թաքցնել ճշմարտությունը, իսկ աչքերը՝ երբեք։

Բավական է մարդուն հետապնդես զենքով, եւ նա կվերածվի իմաստուն գայլի։ Թույլ եւ դժվար պահերին չկողմնորոշվող խելքի տեղը կգա իմաստուն բնազդը։

Չարիք է թաքնված այն տղամարդկանց ներսում, ովքեր խուսափում են գինուց, խաղերից, գեղեցիկ կանանց շրջապատից եւ սեղանի շուրջ զրույցներից։ Այս մարդիկ կամ ծանր հիվանդ են, կամ հոգու խորքում ատում են բոլորին։

Ճշմարտությունն ասելը հեշտ է եւ հաճելի։

Աշխեն Քեշիշյան

Մեկնաբանություն
X