Տո գռռցնում էին. ջրառատցիները` այսօրվա դեպքի մասին․ տեսանյութ

Ջրառատ գյուղում այս պահին հանգիստ է: Տեղացիները իրենց գործերով են, իսկ գյուղի կենտրոնում՝ գյուղապետարանի դիմաց, շարունակվում է տրամագծորեն ամրացված մնալ ոստիկանական արգելապատնեշը: Հետաքրքիր է, որ հայկական տիպիկ գյուղերին բնորոշ իրարանցում չկա Ջրառատում, դեպքի մոտակայքում հազվադեպ են գյուղացիներ հանդիպում, հանդիպելուց էլ անմիջապես անհետանում են տեսախցիկի առաջից: Այսօր ցերեկը տեղի ունեցած դեպքի վերաբերյալ զրուցեցինք ջրառատցիների հետ: Թեև նրանցից ոմանք նշեցին, որ «տեղացի» չեն, այդուհանդերձ խիզախներ գտնվեցին: Դեպքի վայրին մոտ գտնվող գյուղացիներից մեկի տուն այցելեցինք: Մեզ հետ զրույցում տարեցներից մեկը նշեց, որ կրակոցի ձայներ լսել են: «Ես մոտիկ չեմ կարում գնամ, չեմ տեսնում: Տանեցիք էլ թոռիս էին լողցնում, ես էլ ստեղ նստած էի»:Հարցին, թե քանի՞ կրակոց են լսել, պատասխանեց. «Տո գռռցնում էին»: Գյուղացիներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ դեպքից տեղյակ չէ. «Ես եռակցման գործերով եմ զբաղվում, գյուղից դուրս եմ ըլնում, լուրերը ձեր տվածից եմ իմանում»: Մեկ այլ գյուղացի ավելացրեց, որ ականատեսները այս պահին գյուղում հանգիստ ման չեն գալիս, այլ իրենց տներում են: Իսկ թե ինչն է պատճառը, նա նշեց, որ չգիտի:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբը հաղորդագրություն էր տարածել, որ այսօր Ջրառատ գյուղում «Հայաստանի Հանրապետական» կուսակցության տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի հետեւանքով կան վիրավորներ:

Մեկնաբանություն
X