Ի՞նչ անենք, որ չգայթակղվենք, վարչապետ․․․

Ավանի մշակույթի տանը ներկաներից մեկը վարչապետին հարցրել է․

«Բոլոր ուժերի ծրագրերն էլ գայթակղիչ են, ի՞նչ անել, որ չգայթակղվեն»:

Անկախ վարչապետին ուղղված հարցից, սա օրակարգային խնդիր է։ Իրոք, քաղաքական բոլոր ուժերն էլ, մրցակցության կարգով այնպիսի, ամոթ չլինի ասելը, այնպիսի գայթակղիչ առաջարկներ են անում, որ անհնարին է չգայթակղվել։

Ամուսնու մահից հետո տասնյակ տարիներ նամուսն ու պատիվը գետնովը չտված մի պատկառելի տիկին նման մի բան էր ասում՝

որը խոսում է, քիչ է մնում վզովն ընկնես՝ ասես քոնն եմ։

Մի քայլ ետ գնանք ու փորձենք պատասխանել հարցին՝

«Բոլոր ուժերի ծրագրերն էլ գայթակղիչ են, ի՞նչ անել, որ չգայթակղվեն»:

Իսկ երեկ Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի տան դահլիճում մասնակիցներից մի կին ավելի բաց է վարչապետին հարցրել․

«Մեր ազգի կանանց և աղջիկների 80 տոկոսը ձեզ համակրում են, ո՞նց է լինելու վերջը»: Վարչապետն էլ ասել է՝ վերջում գնալու եմ մեր տուն։ Խիղճդ կտրվի։

Էլի գայթակղության խայծ, որից փրկվելու ամենախոհեմ ու սառը պատասխանը տվել է Գալուստ Սահակյանը։

Լսենք նրան․

«Ես ձեր մերկությունը լավ եմ տեսել ու չեմ գայթակղվել....»։

ՀԳ Դեղատոմս է սա։ Բոլորին էլ տեսել եք ու գիտեք։ Մնում է ձեր աչքերին, տեսածին հավատալ ու համակրանքների զգայական դաշտից վեր բարձրանալ։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X