Ի՞նչ մեղքի տեր էր Ջրառատում վիրավորված անչափահասը․․․

Հիշեցնենք, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբի հաղորդագրության համաձայն, երեկ, Ջրառատ գյուղում «Հայաստանի Հանրապետական» կուսակցության (ՀՀԿ) տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում եղել են վիրավորներ:

Մինչ այդ էլ նման հարձակում եղել էր։

Պաշտոնական աղբյուրները նայում եմ՝ ոչ մի իրատեսական գնահատական, Աշոտյանի գնահատականն ավելի քան Loveտեսական է․

Աշոտյան․ - Որոշ լրատվամիջոցներ ցանկանում են այս ընտրություններին քարոզչական մի սյուժե հորինել, սարքել՝ հակադրելով ՕՐՕ-ն ՀՀԿ-ին: Նման հակադրությունների կարիք բացարձակապես չկա: Ես հասկանում եմ, որ քարոզչական տեսակետից դա գուցե ձեռնտու է նաև ՕՐՕ-ին, որովհետև, հակադրվելով քաղաքական ամենամեծ և հավակնություններ ունեցող իշխանական ուժին, շանս են տեսնում իրենց ռեյտինգի բարձրացման, բայց մենք այդ խաղը չենք խաղալու:

Վերջը հումորայինի մեջ գտա այս գրառումը, որն ավելի իրատեսական է ու արտահայտում է ավելի օբյեկտիվ գնահատական։

Արամ Մանուկյան

Մինսկի խումբը կոչ է անում լուծել Ջրառատի կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով:

ՀԱԿ-ն առաջարկում է կոնֆլիկտը լուծելու համար Ջրառատի արտերը տալ կողքի գյուղերին:

Գալուստ Սահակյանը գտնում է, որ Ջրառատում կիրառված զենքերը բավականին կառուցողական զենքեր են:

Ընդդիմությունը պնդում է, որ Լևոն Երանոսյանի մոտ Ջրառատում փամփուշտները վերջացել էին, ստիպված կռվում էր լապատկով:

ՀԳ Ախր պետությու՞ն ենք ենք, չէ՞, ի վերջո․․․ Ու՞ր ենք գնում․․․

Ու մի բան էլ կուզեի ասել ցանկացած կուսակցության համար «բոյ տվողներին»՝ տուժողը դուք եք լինելու, հիշե՜ք, մեծերի խաղերի մեջ միշտ փոքրերն են տուժում։ Ի՞նչ մեղքի տեր էր Ջրառատում վիրավորված անչափահասը․․․

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X