Կյանքի կանոններ Լեոնիդ Ենգիբարյանից․ Այո՛, հանդիսատեսը նույնպես կին է

Այսօր Ենգիբարյանի ծննդյան օրն է

Ճանապարհը միակ բանն է, որ քեզ երբեք չի դավաճանի։ Հարմարավետությունը կձանձրացնի, սերը՝ կսառի, կմնա միայն ճանապարհը եւ ինչ-որ տեղ հեռվում՝ Հույսը, որը կլինի սեր եւ խաղաղություն։

Իսկ այսօր դու նորից ճանապարհին ես եւ քեզ հետ կրկին Անհանգստությունն է։ Եւ մի խաբիր քեզ, առանց նրա դու չես կարող։ Սերն ու խաղաղությունը միյայն ցնորք են, առանց որոնց չի լինում Ճանապարհ։

Ես այնպիսին չեմ, ինչպես բոլորը։ Ախր, ծաղրածուն չի էլ կարող լինել ինչպես բոլորը։ Ծաղրածուն մասնագիտություն չէ, աշխարհայացք է։ Ես ուզում եմ ստեղծել իմ թատրոնը, իմ կրկեսը, իմ կինոն, ես ուզում եմ գրել մի քանի գիրք, վախենում եմ բարեկեցությունից։

Սիրում եմ ծովը, աշունը, Վինսեթ Վան Գոգին։

Երբ սպառվել են բոլոր ուժերը, հաղթել կարելի է միայն այն դեպքում, երբ պայքարը հանուն փողի, փառքի եւ կարիերայի չէ, այլ հանուն միայն պայքարի ուրախության, առանց որի չես կարող ապրել։

Գնալիս ուրիշի հոգու լույսը մի հանգցրու։

Սերը եկավ։ Տեսավ։ Հանձնվեց։

Որպեսզի կարողանաս ասել՝ «ոչ», ավելի մեծ տաղանդ է պետք, քան «այո» ասելու համար։

Ինձ թվում է շարժումն ու դիմախաղն իրենց հնչեղությունն ունեն, ինչպես գույնը։

Մնջախաղը կենտրոնացնում է մարդու ուշադրությունը եւ բորբոքում նրա երեւակայությունը։

Պատասխանատու պաշտոն չի կարող զբաղեցնել անհումոր մարդը։

Ես կմտնեմ գնացքի վերջին վագոնը, որպեսզի թեկուզ մի փոքր մոտ լինեմ քեզ։

Նրան, ում սիրում ես, միշտ յուրօրինակ է թվում։

Ես սիրում եմ, երբ տոն է։ Տոն օրերին կարող ես թույլ տալ քեզ այն, ինչը չի կարելի սովորական օրերին։

Յուրաքանչյուր մարդու կյանքում լինում են աստղային անձրեւներ․ մաքուր եւ զարմանահրաշ։ Եթե ոչ օրեր, ապա թեկուզ հազվադեպ ժամեր կամ րոպեներ, կամ թեկուզ վայրկյաններ՝ լցված աստղային լույսով, լինում է, անպայման լինում է, մնում է միայն հիշել...

Որքան հավատ եւ տղամարդկություն պետք է ունենա ձնծաղիկը, որ հայտնվում է գարնանը ամայի անտառում։

Այո՛, հանդիսատեսը նույնպես կին է։ Իր խնդրանքներով, իր հիստերիաներով, անկանխատեսելի տրամադրություններով։ Նա շատ նման է այն միակ չարչարող կնոջը, ում պատկանում է պոետի սիրտը։

Աշխեն Քեշիշյան

Մեկնաբանություն
X