«ՕՐՕ»-ն «բրոնյա» է արել Ազատության հրապարակը․ որ ուժը երբ հավաք կանցկացնի

Նախընտրական քարոզարշավի կարեւորագույն մասն են կազմում հանրահավաքները, քաղաքական ուժերը վաղօրոք են մտածում՝ որ հրապարակը «բրոնյա» անել, ինչպես անել, որ ամենացնցող միտինգը հենց իրենցը լինի: Այսպես՝ Երեւանի քաղաքապետարանից տեղեկանում ենք, որ մարտի 18-ից 31-ը Ազատության հրապարակն արդեն իսկ «բրոնյա» են արել քաղաքական հետևյալ ուժերը։

**Մարտ 18- ** Առաջամարտիկը ԵԼՔ դաշինքն է, որը մարտի 18-ին՝ ժ.16.00-19.00, Ազատության հրապարակում պատրաստվում է հավաք անցկացնել, ինչպես նաև ժ.19.00-ից՝ Ազատության հրապարակ–Սայաթ–Նովա պողոտա–Ալեք Մանուկյան փողոց–Վարդանանց փողոց–Տիգրան Մեծի պողոտա՝ մինչև Սասունցի Դավթի կայարան երթուղով երթ իրականացնել։

Մարտի 19- Սույն թվականի մարտի 19-ին «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը նախատեսում է հավաք՝ ժ.16.00-17.00 Մարգարյան–Հալաբյան փողոցների խաչմերուկին հարող զբոսայգում /Աջափնյակ վարչական շրջան/։

**Մարտի 25- **«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը մարտի 25-ին՝ ժ.11.00-23.00 այս անգամ արդեն Ազատության հրապարակում հավաք է նախատեսում, ինչպես նաև երթ հավաքի ընթացքում՝ ժ.19.00-20.30 Ազատության հրապարակ–Սայաթ–Նովա պողոտա–Աբովյան փողոց–Հանրապետության հրապարակ–Ամիրյան փողոց–Մաշտոցի պողոտա–Ազատության հրապարակ երթուղով։

Մարտի 26- «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը հերթական հավաքն է նախատեսում մարտի 26-ին՝ ժ.11.00-23.00 Ազատության հրապարակում, հավաքի ընթացքում՝ ժ.19.00-20.30 Ազատության հրապարակ–Սայաթ–Նովա պողոտա–Աբովյան փողոց–Հանրապետության հրապարակ–Ամիրյան փողոց–Մաշտոցի պողոտա–Ազատության հրապարակ երթուղով երթ իրականացնելով։

Մարտի 26- Նույն օրըԵԼՔ դաշինքը ժ.18.00-22.00-ին նախատեսում է հերթական հավաքը՝ Ազատության հրապարակում։

**Մարտի 27- **«Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը նախընտրական «բրոնյա»-ներից ևս անմասն չի մնում։ Կուսակցությունը նախատեսում է մարտի 27-ին՝ ժ.16.00-22.00 Ազատության հրապարակում հավաք անցկացնել։

Մարտի 27- «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը նախընտրական հանրահավաքի հերթական օրն է սահմանում մարտի 27-ը՝ ժ.11.00-23.00 Ազատության հրապարակում, որի ընթացքում ժ.19.00-20.30 Ազատության հրապարակ–Սայաթ–Նովա պողոտա–Աբովյան փողոց–Հանրապետության հրապարակ–Ամիրյան փողոց–Մաշտոցի պողոտա–Ազատության հրապարակ երթուղով նախատեսվում է երթ անցկացնել։

**Մարտի 28- **«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը մարտի 28-ի համար ևս հավաք անցկացնելու մտադրություն ունի։ Ժ.11.00-23.00 Ազատության հրապարակում հավաք և հավաքի ընթացքում ժ.19.00-20.30 Ազատության հրապարակ–Սայաթ–Նովա պողոտա–Աբովյան փողոց–Հանրապետության հրապարակ–Ամիրյան փողոց–Մաշտոցի պողոտա–Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ հերթական հայտն է ներկայացվել քաղաքապետարան։

**Մարտի 29- **«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը մարտի 29-ին՝ ժ.11.00-23.00 Ազատության հրապարակում հավաք և հավաքի ընթացքում ժ.19.00-20.30 Ազատության հրապարակ–Սայաթ–Նովա պողոտա–Աբովյան փողոց–Հանրապետության հրապարակ–Ամիրյան փողոց–Մաշտոցի պողոտա–Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ հերթական հայտն է ներկայացրել քաղաքապետարան։

**Մարտի 30- **«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի շտաբի պետ Արմեն Մարտիրոսյանի իրազեկումը՝ ս.թ. մարտի 30-ին ժ.11.00-23.00 Ազատության հրապարակում հավաք և հավաքի ընթացքում՝ ժ.19.00-20.30 Ազատության հրապարակ–Սայաթ–Նովա պողոտա–Աբովյան փողոց–Հանրապետության հրապարակ–Ամիրյան փողոց–Մաշտոցի պողոտա–Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ ի գիտություն է ընդունվել Երևանի քաղաքապետարանի կողմից։

Մարտի 30- Նույն օրը՝ ժ.19.00-22.00 Ազատության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ հայտ է ներկայացրել նաև ՀՅԴ-ն։

**Մարտի 31- **Հայաստանի հանրապետական կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռ. Թադևոսյանի իրազեկումը՝ ս.թ. մարտի 31-ին ժ.15.00-22.00 Ազատության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ ի գիտություն է ընդունվել Երևանի քաղաքապետարանի կողմից։

Նշենք, որ նախընտրական քարոզարշավը կավարտվի մարտի 31-ին, քանի որ ընտրության նախորդող օրը համարվում է լռության օր, իսկ բուն ընտրության օրը արգելվում է քարոզչությունը։

Վով Մուշեղյան

Մեկնաբանություն
X