Էլ չգիտեմ ինչ ասեմ, բառերս չեն հերիքում,- գրում է դերասանը

Դերասան Գրիգոր Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Grigor Danielyan
15.03.2017

Իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկը։ Այսօր լույս աշխարհ եկավ մեր երկրորդ որդին՝ Ռոբերտո Դանիելյանը։

Շնորհակալ եմ Աստծուց, որ մեզ այսպիսի պարգև տվեց։

Շնորհակալություն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնին՝ ի դեմս մեր սիրելի բժշկուհի Մարգարիտա Իսրաելովնայի, չափազանց սրտացավ և հոգատար վերաբերմունքի համար։ Ձեր շնորհիվ մենք հաղթահարեցինք բարդ հղիության փուլերը և այսօր մեր երջանկությանը չափ ու սահման չկա։

Էլ չգիտեմ ինչ ասեմ, բառերս չեն հերիքում...

Սիրում եմ Քեզ իմ կյանքի իմաստ Hripsime Yelinyan, իմ ուժեղ, իմ համարձակ ՍԵՐ

Մեկնաբանություն
X