«...Ապին գնաց հաց բերի...»․․․ Ֆեյսբուքը ողբում է

«Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցնելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», կրկին տեղափոխվել հիվանդանոց: Արթուր Սարգսյանը քիչ առաջ մահացել է:

Ֆեյսբուքը բառացիորեն ողբում է․

Աիդա Ներսիսյան
ԳՆԱՑ ՀԱՑ ԲԵՐՈՂԸ...

ԱՅՍ ՑԱՎԸ դԺՎԱՐ Է ԲԱՑԱՏՐԵԼ, ՀԱՐՄԱՐ ԼԵԶՈՒ ՉԿԱ։

Samvel Sevada Grigorian
Ձեր կերած հացը ձեր քթից գա... !

Դանիել Երաժիշտ

<> (Դանիել Երաժիշտ):

Tatul Hakobyan
Կարեն Կարապետյանը ցավում է ՀԱՑ ԲԵՐՈՂԻ մահվան առիթով:

Բայց եկեք նաև հիշենք, թե ինչ էր ասում նրա նախարարներից Արփինե Հովհաննիսյանը 2016-ի դեկտեմբերի 27-ին. Հաց բերողը միայն օրերս է ներկայացվել 16 տարվա վաղեմության տեղեկանք Բեխտերևի հիվանդության մասին:

Օրիորդ, Դուք կասկածել ե՞ք, որ Հաց բերողը հիվանդ է և մեռնում է զնդանում

Արթուր Եղիազարյան

Մի բարի մարդ էլ գնաց ... Ափսոս ...

Թող անունն այս օրերին չշահարկվի ու ոչ մեկ չփորձի մարդկային այս կորստի վրա միավորներ վաստակել: Անձնական կարծիքս կարտահայտեմ ընտրություններից հետո:
Հիմա միայն խորին ցավակցությունս կհայտնեմ հարազատներին և մերձավորներին ...
Հոգուդ Լույս իջնի, Հաց Տանող:

Կարեն Զաքարյան
Մաման ասումա հաց դնեմ.. Տղա հալով լացս եկավ... Հաց բառը դառն ա դառել

Sargis Mikayelyan
Առաջարկում եմ այս օրը հռչակել "Հաց բերողի օր":

Թող դա լինի հումանիզմի տոն, սովյալին հաց հասցրած մարդու տոն:
Կապ չունի, որ այն չի լինի պաշտոնական տոնացույցում, "Տոների և հիշատակի օրերի մասին" Օրենքում. հիմա էլ կան այդպիսի օրեր, որ մենք նշում ենք՝ անկախ նրանից, որ չկան այդ օրերը պաշտոնական տոնացույցում, (օրինակ՝ ապրիլի 7):
Եվ թող այդ օրը՝ "Հաղ բերողի օրը", մենք ինչ-որ առարկայական կամ թեկուզ սիմվոլիկ օգնություն հասցնենք կարիքավոր մարդկանց՝ ի հիշատակ "Հաց բերողի"՝ մարդու, որն իր կյանքով հատուցեց մարդասիրության համար:
Մի քանի տարի հետո դա կդառնա սովորույթ, և գուցե մի հաջորդ, ավելի մարդասեր իշխանություն (իսկ ես հույս ունեմ, որ Հայաստանում կլինի մարդասեր իշխանություն երբևէ) վերցնի ու մտցնի պաշտոնական տոների շարքը:

Արթուր Գևորգյան

Ինքը հաղթեց,
Մենք ենք պարտվում՝ ՀՀ քաղաքացիներս.

Maro Erknapeshyan
ԺՈՂՈՎՈՐԴ , ՄԵՆՔ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵ՞ՆՔ․․․

Armenuhi Margaryan

Բոլորս մեղավոր ենք

Կարինե Հայրապետյան
Հացը... ՀԱՑԸ ԼՈՒՅՍ ԴԱՐՁԱՎ......., Նա իրեն տվեց մարդկանց, ընկերների ՍԱՍՆԱ ԾՌԵՐԻ փրկության համար:

Նրան չարչարեցին ու խաչեցին, այո՛, չարչարեցին ու խաչեցին...
Հազարամյակ հետո կրկնվեց, մեր աչքի առաջ, ինչին, որ չէինք հավատում: Հացը խաչեցին:
Բայց ամեն անգամ, երբ խաչել են մեր ՀԱՑԸ, մենք չենք հուսահատվել, մենք ուժեղացել ենք: Մենք կհաղթենք ԼՈՒՍԵՂԵՆ ՀԱՑՈՎ:

Ruzan Kazaryan
20 տարի է կարոտել էի նոր թխված լավաշի բույրին: Հենց նոր փողոցում անակնկալ այդ բույրն առա... սիրտս մղկտած, աչքս արցունքով լցվեց...

Արմենուհի Վարդանյան
Հիմա լուսավոր մարդու մահվան կապակցությամբ վայնասուն կբարձրանա.. բայց խոստովանենք, որ մենք արժանի չէինք մեր կողքին տեսնել նման մարդու: Ժողովրդի մի ստվար հատված պատրաստ է ծնկել դոդերի դեմ, պատրաստ է շմայսին ու սերժին փառաբանել, դողէրոցքի մեջ ընկնել տասը քսան հազարանոցի պոչը տեսնելիս՝ պատրաստ լինելով չորեքթաթ գնալ թղթի կտորի հետեւից...Հաց բերողը մեր խելքի բանը չէր, վեր էր էս ամեն ինչից(((

Karen Tumanyan
Սա է Հայաստանը. Գանձագողերը, թալանչիները ողջ առողջ են, իսկ «հաց բերողը» մահացավ

Այո մահացավ մարդ, որին կարելի է արդեն լեգենդ համարել, քանի որ նա գրավել էր ողջ հայ ազգի սրտերը, քանի որ նա մեծատառով մարդ էր, քանի որ նա առանց ավելորդ խոսքերի գնաց մի քայլի, որն անխոսք դարձավ հումանիզմի վառ արտացոլման ապացույց: Նա հաց բերեց սոված մարդկանց, բերեց էքստրեմալ պայմաններում, բերեց սեփական կյանքը և ապագան վտանգի տակ դնելով: Նա այլևս չկա, չկա նրա խորհրդավոր ժպիտը, չկա մի մարդ ով հումանիզմի սիմվոլ էր դարձել ոչ թե հայերիս համար, այլ նրա սահմաններից դուրս: Սակայն նրա փոխարեն ողջ և առողջ են նրանք ովքեր թալանում են երկիրը, ասեմ ավելին ողջ և առողջ են նրանք ում համար հաց բերողի նմանները բացի վտանգից ոչինչ չէին ներկայացնում, քանի որ վերջիններս մեր ժողովրդի խիղճն են, այն ժողովրդի, որին մի խումբ մարդիկ տասնյակ տարիներով թալանել են: Ննջի խաղությամբ եղբայր…

Շողեր Վիրաբյան
Հաց բերողը նույնիսկ մահացած՝ շատերի մղձավանջն է դառնալու:

Գայանե Սիմոնյան
Հայաստանում սպանեցին մարդասիրությունն ու խիղճը։

Արմեն Հովհաննիսյան
Ձենով լացել ես ուզում, բայց պիտի պահես քեզ։

Zara Hovhannisyan
Հիմա ոնց եք ընտրությունների գնում, ինչ եք ընտրելու և ինչից

Fialka Haxinyan
ԱՌԱՆՑ ԽՈՍՔԻ, ՄԵԾԱԳՈՒՅՆ ՎՇՏՈՎ ՈՒ ԱՓՍՈՍԱՆՔՈՎ...
Ստրեսի ենթարկվեցի...
Արթո՜ւր ջան, մեր ազգի բռնադատված ազատության ու անկախության սիմվոլ, մեր բոլորի հարազատ դարձած ՄԱՐԴ..

Վրեժ Սարուխանյան
Հիշու՞մ եք Թումանյանի «Խրճիթում» բանաստեղծությունը՝ աղեկեզ լաց լինող և հաց ուզող սոված մանուկներին մայրը հանգստացնում է՝ «...Ապին գնաց հաց բերի...»: Այո՛, Ապին գնաց հաց բերի...

Styopa Safaryan
Արթուր ջան, ննջես խաղաղությամբ ու լույս դառնա հոգիդ, ինչպես լուսավոր կայիր մեր այս դժնդակ կյանքում: Քեզ չկարողացանք պաշտպանել զոհասեղանի վրա: Հրապարակային հորդորդ լսեցինք, որ մեր քայլերով չվտանգենք փաստաբանիդ գործողությունները, ու հիմա մեղքի զգացում ունենք, որ ամեն ինչ չարեցինք...

Հայաստանի արդարադատության նախարարը չի՞ պատրաստվում հրաժարական տալ մարդուն այսպես խայտառակ խոշտանգելու համար։Դուք ո՞նց եք քնելու։ Դուք ո՞նց եք հացի պատառ պոկելու։ Դուք ո՞նց եք ազնիվ մարդկանց աչքերի մեջ նայելու։

Nemo Hovhannisyan

Մի տեսակ թևաթափ էղա, ափսոս (((((

Tigran Khzmalyan

ՀԱՑ ԲԵՐՈՂԸ ՄԱՀԱՑԱՎ... ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՍԳՈ ՕՐ... ԻՆՔՆԵՐՍ ՀԱՅՏԱՐԱՐԵՆՔ...
Levon Barseghyan
Եկավ, հաղթեց, գնաց …

Հրածին Վարդևանյան
Հաց եմ բերել, տղե՛րք,խղճիս վա՛րձն եմ բերել,
Ես ձեր ցա՛վը տանեմ, անու՛շ արեք, տղերք
Հայոց անցած փառքի վերադա՛րձն եք, տե՛րն եք,
Հզոր ձեր բազուկով մեր տունը պահեք։
Մենք մեր հողի վրա ավելորդ ենք եղել,
Իրար խո՛րթ ենք եղել անհաղորդ ենք եղել
Իշխանները՝ ծախված, շողոքորթ են եղել
ՈՒ քամու՛ն են տվել Երկիրը մեր։
Հաց եմ բերել, տղե՛րք,հոգուս լա՛ցն եմ բերել,
Խեղճությունն ու ո՞ղբն է մի թե Ընթացքը մեր...
Ես ձե՛ր կողքին, ձե՛զ հետ Հայոց հա՛րցն եմ բերել,
Ես ձեր ցա՛վը տանեմ, իմ Սասնա՛ Ծռեր։
Հաց եմ բերել, տղե՛րք, խղճիս վա՛րձն եմ բերել….
Հաց եմ բերել, տղե՛րք,խ ղճիս վա՛րձն եմ բերել…

** Դավիթ Գյուլզադյան**

ԱՅԴ ԴՈ՛Ւ ՉՄԵՌԱՐ, ՄԵ՛ՆՔ ԵՆՔ ՄԵՌԱԾԸ,
ՄԵ՛ՆՔ՝ ՄԵՂԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԱՓՐԱՑԱԾ ՍԵՐՈՒՆԴ...
(Ս. Կ.)

Artur Hayrapetyan
Պատուհանից ետեւում է՝ աղավնին նստել է եկեղեցու գմբեթին՝ անձրեւի տակ... անշարժացել։

Armen Meliqyan
''Հաց բերողի'' կոչումն ամենա ամենա մեծ պարգևն էր, որ մարդ ստացավ իր կենդանության օրոք:Սթափության խորհուրդ կա այս մահվան մեջ, վճռորոշ իրադարձությունների շեմին, ժողովրդի մի ստվար հատված, հաց մուրալուց առաջ՝ խորհելու առիթ է ստանում:

Davit Sanasaryan

Հաց բերողին սպանեցին, չմահացավ, բայց ինքն անմահացավ, ինքն արժանապատվության կռիվ տվեց, կյանքը զոհաբերեց ու մահացող տեսակին ձեռք մեկնեց, շանս տվեց, խիղճ շարժեց, մենք չգնահատեցինք, մենք ըստ արժանվույնս չարձագանքեցինք...

Հիմա նմանատիպ զգացում կա, ինչպես բնությունը լքում են կարմիր գրքի էջերի բնակիչները, մենք կորցրեցինք անհետացող մարդ տեսակին...

Հ.Գ. հիշաչար չեմ, բայց խնդրել ու աղերսել էի, դադարացրեք քարոզարշավը ու իրար կողքի կանգնեք, մարդու կյանք փրկեք, որոշներդ շան տեղ չդրեցիք, որոշներդ էլ ձեր պարտականությունը չհամարեցիք, որոշներդ էլ միայնակ փորձեցիք... Գոնե հիմա դադարեցեք քարոզարշավը... Ցավակցեք ու ներողություն խնդրեք...

Ափսոս էր....իմ կյանքի կարևորագույն ուսուցիչներից մեկին կորցրեցի...

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X