Կյանքի կանոններ Շառլոթ Բրոնտեից

Անգլիացի վիպասան եւ բասնատեղծուհի, հայտնի «Ջեյին Էյր» գրքի հեղինակը։

Տղամարդը գին չունի, եթե նրա մեջ ինչ-որ սատանակայամ բան չկա։

Հարգիր քեզ այնքան, որպեսզի ամբողջ ուժերդ եւ սիրտդ չնվիրես մեկին, ում դա պետք չէ։

Երբ մեզ հարվածում են շատ ուժեղ, մենք պետք է նույնպես պատասխանենք հարվածով եւ այնքան ուժեղ, որ մարդիկ ետ վարժվեն մեզ ցավեցնելուց։

Լինել միասին, նշանակում է զգալ քեզ այնքան ազատ, որքան միայնության պահերին։

Երբ ամբողջ աշխարհն ատի քեզ եւ համարի վատը, իսկ դու մաքուր լինես քո խղճի առաջ, դու կգտնես ընկերներ։

Երբեմն մեկ բառն ավելի տաք է հնչում, քան բազում բառերը միասին վերցրած։

Ընկերները միշտ մոռանում են նրան, ով դժբախտ է։

Խղճահարությունը ստոր արարք է եւ պետք է ետ շպրտել այն մարդկանց երեսին։

Չկա ավելի մեծ երջանկություն, քան իմանալը, որ մարդիկ սիրում են քեզ եւ ուրախ են քո հաջողություններով։

Որքան մեծ է իմ միայնությունը առանց ընկերների, առանց օգնության, այդքան մեծ պետք է լինի իմ ինքնահարգանքը։

Սերը ներում է ամեն ինչ, բայց ոչ նվաստացումը։

Ես նոր հավատ ձեռք բերեցի, ես հավատացի երջանկությանը։

Տուն կամ փող չունենալը, դա դեռ աղքատություն չի նշանակում։

Կյանքը այնքան հաճախ է մեզ խաբում․․․։

Շտապող մարդիկ ըմպում են կյանքի նեկտարը եռման վիճակում, իսկ ես այն վայելում եմ, որպես ցող։

Ժամանակի հետ անտարբեր ես դառնում մարդկանց անտարբերության հանդեպ։

Ստորացումը սպանում է սերը, թուլացնում անգամ հոգու հարազատությունը։ Առանց հարգանքի գոյություն չունի իրական սեր։

Եթե վախենաս մարդկանցից, նրանք չեն սիրի քեզ։

Որքան շատ էգոիզմ կա սիրո մեջ։

Անմաքուր խիղճը կարող է անեծք դառնալ մարդու համար ամբողջ կյանքի ընթացքում։

Ներամփոփ մարդիկ ավելի շատ կարիք ունեն շփվելու եւ խոսելու իրենց զգացմունքների մասին, քան շփվող մարդիկ։

Մարդիկ, իսկ երեխաները՝ հատկապես, հազվադեպ են հրաժարվում իշխանությունից, եթե անգամ այդ իշխանությունը միայն ուրիշներին ցավ պատճառելու համար է։

Աշխեն Քեշիշյան

Մեկնաբանություն
X