Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով քննություն կիրականացվի

Ինչպես հայտնել էինք, այսօր «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է «Սասնա ծեռրին» հաց հասցրած Արթուր Սարգսյանը: Վերջինս երկրոր անգամ կալանավորվելուց հետո հացադուլ էր հայտարարել, որի հետեւանքով նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր: Դատախազությունը փոխել էր նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը 27 պատգամավորի երաշխավորագիր ներկայացնելու արդյունքում:

«Իշխանությունը, այո, քննչական կոմիտեն, համակարգը, այո, գլխավոր դատախազությունը, այո, գլխավոր դատախազը, Հատուկ քննչական ծառայության քննիչը, պետը, այո, բոլորը, իհարկե մեղավոր են այդ մարդիկ: Բոլոր էն մարդիկ, որ ոչինչ չարեցին, որ էդ մարդը ազատության մեջ հայտնվի, այո, բոլորը մեղավոր են»,-հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Գլխավոր դատախազությունից «Հրապարակը» տեղեկացավ, որ ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է ՀՀ քննչական կոմիտեին Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով քննություն իրականացնել:

Իսկ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Արթուր Սարգսյանը, որ հանրության շրջանում հայտնի է որպես «Հաց բերող», այսօր ժամը 15.40-ին մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում։ Նա հիվանդանոց էր ընդունվել մարտի 15-ին, ժամը 18.50-ին՝ օղակված պորտային ճողվածքի կապակցությամբ։ Վիրահատվել է գիշերը՝ անհետաձգելի ցուցումներով։ Վիրահատության ընթացքում պարզվել է, որ հիվանդի մոտ առկա է աղիքային անանցանելիություն և տարածուն պերիտոնիտ։ Կատարվել է ռադիկալ վիրահատություն՝ ճողվածքահատում, ճողվածքի պլաստիկա, որովայնի խոռոչի սանացիա և աղիների շինավորում։ Վաղ հետվիրահատական շրջանում Արթուր Սարգսյանի մոտ զարգացել է սուր սրտանոթային և թոքային անբավարարություն։ Հիվանդին միացվել է արհեստական շնչառության սարք։ Չնայած բժիշկների կողմից ձեռնարկված միջոցառումներին՝ Արթուր Սարգսյանի կյանքը չի հաջողվել փրկել»։

Մեկնաբանություն
X