Բողոքի երթ՝ ի հիշատակ Հաց բերողի. ուղիղ

Այսօր մի շարք երիտասարդներ, որոնք 8 օր նստացույց իրականացրին Ազատության հրապարակում՝ իրենց բողոքը արտահայտելով Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի, երկրորդ կալանավորման մասով, կազմակերպել էին հաղթական երթ անել՝ Հաց բերողի մասնակցությամբ։ Սակայն ժամեր առաջ հայտնի դարձավ, որ Արթուր Սարգսյանը սուր սիրտ-անոթային անբավարարության հետեւանքով մահացել է։

Երիտասարդները ժամը 18։00-ին հավաքվել են Ազատության հրապարակում՝ ի հիշատակ Հաց բերողի բողոքի ցույց իրականացնելու։«Արթուրին ազատելուց հետո գրեթե ամեն օր ես հանդիպել եմ, խոսում էինք, պայքարի պլաններ էինք մշակում, ծրագիր էինք կազմել, որ էսօր պետք ա ներկայացնեինք։ Երթով գնում ենք արդարադատության նախարարություն»։

Ակցիային առաջարկում ենք հետեւել ուղիղ հեռարձակմամբ

Մեկնաբանություն
X