Արթուր Սարգսյանի կյանքը չի հաջողվել փրկել. ՀՀ ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անահիտ Հայթայաննն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Արթուր Սարգսյանը, որ հանրության շրջանում հայտնի է որպես «Հաց բերող», այսօր ժամը 15.40-ին մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում։

Նա հիվանդանոց էր ընդունվել մարտի 15-ին, ժամը 18.50-ին՝ օղակված պորտային ճողվածքի կապակցությամբ։ Վիրահատվել է գիշերը՝ անհետաձգելի ցուցումներով։
Վիրահատության ընթացքում պարզվել է, որ հիվանդի մոտ առկա է աղիքային անանցանելիություն և տարածուն պերիտոնիտ։ Կատարվել է ռադիկալ վիրահատություն՝ ճողվածքահատում, ճողվածքի պլաստիկա, որովայնի խոռոչի սանացիա և աղիների շինավորում։

Վաղ հետվիրահատական շրջանում Արթուր Սարգսյանի մոտ զարգացել է սուր սրտանոթային և թոքային անբավարարություն։ Հիվանդին միացվել է արհեստական շնչառության սարք։

Չնայած բժիշկների կողմից ձեռնարկված միջոցառումներին՝ Արթուր Սարգսյանի կյանքը չի հաջողվել փրկել»։

Մեկնաբանություն
X