«Հաց բերողին սպանել են». բողոքի ցույցի մասնակիցներ

Քաղաքացիական ակտիվիստ Շահեն Հարությունյանն ու նրա ընկերները «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացած «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված բողոքի երթ են անում: Երեւանի Ազատության հրապարակում կարճատեւ հանրահավաք է եղել՝ ի հիշատակ Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի», որից հետո երթ է սկսվել:

Երիտասարդները Ազատության հրապարակից շարժվել են դեպի Մաշտոցի պողոտա եւ փորձել փակել ճանապարհը: Ակտիվիստներից մի քանիսը նստել են գետնին, ինչի հետեւանքով կաթվածահար է եղել երթեւեկությունը: Այս բողոքի երթը նրանք նախատեսել էին ավելի վաղ, որին պետք է մասնակցեր նաեւ Արթուր Սարգսյանը:

Այս պահին ցուցարարները արտգործնախարարության շենքի դիմաց են, նրանց ոստիկանները թույլ չեն տալիս մոտենալ արդարադատության նախարարությանը:

Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Հաց բերողին սպանել են»։

Շահեն Հարությունյանը խոսքով դիմեց ներկաներին․ «Սուգը հավերժ ա, եթե չկա պայքար, մենք միշտ կսգանք, եթե չպայքարենք ու հենց էսօր էդ օրն ա, այո, էդ օրն ա»։

Մեկնաբանություն
X