Իրավունք

Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն. ՔԿ

ՀՀ ՔԿ մամլո խոսնակ Սոնա Տռուզյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է.

«ՀՀ ՔԿ Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ բժշկական կենտրոնում Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները պարզելու համար: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն եւ բժշկական կենտրոնից այսօր վերցվել են Ա.Սարգսյանի հիվանդության պատմագիրը, բուժմանը վերաբերող անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:

ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ՝ վարույթն իրականացնող մարմինը տուժողի՝ Ա.Սարգսյանի հարազատներին կամ նրանց կողմից առաջարկած մասնագետներին հնարավորություն կընձեռի, ցանկության դեպքում, մասնակից լինել դատաբժշկական փորձաքննության կատարմանը՝ գործող օրենսդրության շրջանակներում»:

Մեկնաբանություն
X