Մամուլի տեսություն

«Հրապարակ». Կարեն Կարապետյանի արտաքին պլյուսներին մի նոր պլյուս էլ կավելանա՝ բովանդակությունը

ՀՀԿ մտքի «գիգանտները» ջանք չեն խնայում, որպեսզի իրենց քարոզարշավը ԵԺԿ ստանդարտներին «համահունչ» լինի, որպեսզի առաջիկայում Մալթա՝ ԵԺԿ գագաթնաժողովին մեկնող Սերժ Սարգսյանը դատարկ ձեռքերով չներկայանա եվրոպական առաջնորդներին, որոնք ապրիլի 2-ին պետք է գնահատականներ տան ՀՀ ընտրություններին: ՀՀԿ շտաբում փորձագետների մի խումբ ամեն օր «գույքագրում» է արվածը. Կարեն Կարապետյանն իր համակրելի լինելը ցուցանել է, «ուդառնիկ» լինելը ցուցանել է։ «Հիմա նրան բովանդակությամբ ենք տալիս»,- ասում են ՀՀԿ-ում: Դա է պատճառը, որ վարչապետը վերջերս սկսել է ներդրումներից խոսել, որի մեծ «ակորդը» կհնչի Լոռու մարզ կատարելիք այցի ընթացքում՝ Սամվել Կարապետյանի «հաշվին»: Հաջորդ շաբաթ արդեն ՀՀԿ-ն էլի կվերադառնա շոուի ժանրին՝ նոր քարոզչական երգ-տեսահոլովակ կներկայացնի. «Ոչ պակաս հետաքրքիր, քան «Ռեինկարնացիա»-ինը, պարզապես ֆոլկ ժանրում։ Դրան զուգահեռ էլ Հ1-ով կսկսվեն նախընտրական դաշինքների հետ դեբատները՝ 9 ուժերի հետ միաժամանակյա»: Չե՞ք վախենում ձեզ հոշոտեն: «Բացարձակապես»,- ասացին ՀՀԿ-ից:

Մեկնաբանություն
X