Եվրոպայի լիգա. հայտնի են քառորդ եզրափակչի բոլոր մասնակիցները

Մարտի 16-ին անցկացվեցին Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան խաղերը: Հայտնի են քառորդ եզրափակչի բոլոր մասնակիցները:

Այսպիսով, պայքարը կշարունակեն «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Սելտա»-ն, «Բեշիկտաշ»-ը, «Գենկ»-ը, «Անդերլեխտ»-ը, «Շալկե»-ն, «Այաքս»-ը և «Լիոն»-ը:

Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի զույգերը որոշվելու են վիճակահանությամբ, որը կկայանա այսօր՝ մարտի 17-ին, շվեյցարական Նյոնում:

Մեկնաբանություն
X