Ծառուկյանը տատիկին օգնելու ձևը գտավ․․․ (Երեկ պետք է տպվեր, բայց․․․)

Ուշադիր հետևում եմ Արթիկում ընթացող քարոզարշավին։ Մի տատիկ է մոտենում Ծառուկյանին՝ մահակը դեմ տալով, հազիվ է քայլում։ Կանչում է՝ Ծառուկյա՜ն․․․ Ինչ որ բան է խնդրում, ինչ որ հարցի լուծում։ Ծառուկյանը չի կարող խոստանալ, բարձրաձայն ասել։ Մուկուչյա՜նը զգուշացրել է։

Անհանգիստ նայում եմ, ինչ պիտի անի։ Լուծումը գտնում է։ Կռանում ու տատիկին համբուրում, ականջին ինչ որ բան է ասում։

Հանգիստ շունչ եմ քաշում։

Ինձ բռնեցնում եմ այն բանում, որ ուրախանում եմ, երբ նա տատիկին օգնելու ձևը գտնում է։

Ախր այդ տատիկն այնպես անկեղծ էր հավատում նրան, աչքերը տեսնեի՜ք․․․

Փորձում եմ հասկանալ ինձ ու չեմ հասկանում․․․ Չեմ կարողանում համոզել ինձ, որ սա այն դեպքն է, երբ ձայն են գնում․․․

ՀԳ Հիմա ինձ քարկոծեք․․․ Տեղի՞ն է, տեղին չէ․ դա էլ չգիտեմ։ Բայց սա այնքան տարբեր ու ցավոտ է․․․

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X