ՀԱ՛Ց ԱԽՊԵՐ, մի խնդրանք ունեմ․․․ (Գրում են Գորիսից)

Mher Kumunts

Ոչ մեկս հաց չէր հասցրել այդ օրերին, բայց դրա փոխարեն բոլորս խորությամբ սգում ենք ՀԱՑ ԱԽՊՈՐԸ․․․

Չեմ հասկանում․ չէի՞նք ըմբռնել հացը մարդուն տալու երևույթի արժեքը, թե իսկապես տեղներս էր տաք, ու մենք կուշտ էինք․․․ Երեկվա ու այսօրվա ոչ մի կուսակցության ու ոչ մի դաշինքի կարգախոս չի բովանդակում ՀԱՑ ԱԽՊՈՐ արարքը․ դա հոգևոր հարթության իրական առասպել է։ Նա ոչ սովորական առաքելություն ունեցավ․․․գնաց՝ խիղճը թողնելով բոլորիս․․․

ՀԱ՛Ց ԱԽՊԵՐ, մի խնդրանք ունեմ․․․Հացդ մի՛ տար քեզ հետ, թո՛ղ հացդ մեզ՝ որպես խիղճ ու խորհուրդ, կամ էլ՝ կարգախոս, թո՛ղ հացդ մեզ, որ հասկանանք ՀԱՑԻԴ ԳԻՆԸ․․․ու այդ գին-արժեքով ապրենք․․․

Մեկնաբանություն
X