Մոուրինյոյի նվերը՝ «Ռոստով»-ին (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նվեր է պատրաստել «Ռոստով»-ի համար և փոխանցել է այն Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակներում կայացած թիմերի խաղից առաջ:

«Ռոստովում հիանալի նվեր էի ստացել, և պետք է պատասախան ուշադրություն ցուցաբերեի: Մենք ծանոթ ենք միմյանց, քանի որ ժամանակին իմ գլխավորած «Ինտեր»-ը խաղացել է նրա՝ «Ռուբին»-ի դեմ Չեմպիոնների լիգայի գավաթի 2009 թվականի խաղարկության ժամանակ: Նա շատ հաճելի և սիրալիր անձնավորություն է»,- ասել է Մոուրինյոն:

Խոսքը, հավանաբար, «Ռոստով»-ի փոխնախագահ Կուրբան Բերդիևի մասին է, ով նախկինում գլխավորել է «Ռուբին»-ը:

Մեկնաբանություն
X