Կյանքի կանոններ Քեյթ Ուինսլեթից

Պետք է ապրել լիարժեք կյանքով, չէ՞ որ կյանքը կարճ է, իսկ մենք այստեղ ենք, որ ապրենք։

«Ես կնկարահանվեմ կինոյում, եւ հաջողությունը երկնքից կընկնի գլխիս»,-այսպես ես երբեք չեմ մտածել։

«Ես կզբաղվեմ իմ սիրած աշխատանքով»,-ահա թե ինչ եմ ես մտածել։

Կարեւոր չէ, թե քանի տարեկան եք եւ ինչերի եք հասել, միեւնույն է միշտ մոր կարիքը կա։

Ես նույնպես բացառություն չեմ, այնպես որ մի վիճեք նրա հետ եւ միշտ լսեք նրա խորհուրդները։

Միայնակ ռեստորանում ճաշելը այնքան ուրախություն չի պատճառում, որքան երբ երկուսով գնում եք սուպերմարկետ մթերքներ գնելու եւ հետո ճաշում ընտանիքով։

«Տիտանիկ» ֆիլմում ես համաձայնվեցի խաղալ, քանի որ ինձ շատ հուզեց այդ պատմությունը, ինձ դուր եկավ սցենարը, հետո ես ուզում էի աշխատել Լեոնարդո Դի Կապրիոյի եւ Ջեյմս Քամերոնի հետ։

13-14 տարեկանում ես ինձ ավելի մեծ էի զգում։

Հավատացեք հրաշքների։ Անձամբ ես երբեք չեմ փորձել հայտնի դառնալ։ Ես միշտ գեր եմ եղել։ Երբ 15 տարեկան էի 90 կգ․ էի կշռում։ Եւ չէի ճանաչում որեւէ գեր դերասանուհու, որը փառքի է արժանացել։ Ես իսկապես ինձ չէի տեսնում կարմիր գորգերի վրա։ Բայց ես աշխատում էի։ Եւ ահա դուք տեսնում եք ինձ՝ գեղեցիկ զգեստով, կարմիր գորգի վրա։ Միայն պետք է անպայման հավատա՛լ։

Սկսնակ ժամանակ շատ էի ամաչում քաստինգներից եւ ավելի անհրապույր էի թվում, քան ուրիշ աղջիկներ։

Առաջին ամուսնուս՝ Ջիմի հետ համատեղ կյանքիս երկու տարին իսկական սարսափ էր։ Ես լրիվ փոխվել էի վատ առումով։ Չէի շփվում ո՛չ ընկերներիս, ո՛չ բարեկամներիս հետ։ Ջիմին չէր ցանկանում, որ ես հայտնի լինեմ, կարդում ու ոչնչացնում էր կինոսցենարները, որոնք ինձ էին առաջարկում։ Ես կորցրել էի ինքնակառավարումս։

Ես շատ համառ եւ էմոցիոնալ երեխա էի, եթե մտքիս մի բան էի դնում, անպայման անում էի։

Աշխեն Քեշիշյան

Մեկնաբանություն
X