Մամուլի տեսություն

«Հրապարակ». Վաղը գործ ունենք անելու, պետք է գնանք նամակի պատասխանն ստանանք

«Բոլորիս նպատակը մեկն է՝ պայքար Արթուրի համար, բայց, եթե նախապես բան ենք որոշում, ուրեմն եկեք նախապես որոշածով անենք։ Հասկացա, մարդիկ ինքնաբուխ նստեցին, բայց ասում եմ՝ վաղը գործ ունենք անելու, պետք է գնանք նամակի պատասխանն ստանանք, եթե հիմա գնայինք Բաղրամյան, մեզ ջարդուփշուր անեին, վաղը քանի՞ մարդ էր գալու։ Մտադրություն չունեինք էստեղ մնալու, բայց մնալու ենք, քանի որ շատ լուրջ ինֆորմացիաներ կան, որ ցանկանում են Եռաբլուրի պահանջը մերժեն, ուրեմն մենք պետք է մնանք Ազատության հրապարակում էս գիշեր։ Վաղը, 18։00-ին հավաքվում ենք էստեղ, որ գնանք պատասխանն ստանանք։ Եթե ընդունում են մեր պահանջը, որ Հաց բերողը պետք է հուղարկավորվի Եռաբլուրում, դա նշանակում է, որ մեր առաջին պահանջը կատարվել է, անցնում ենք երկրորդ կետին, ու պայքարը շարունակվում է։ Եթե հանկարծ մերժում ենք ստանում, անում ենք համապատասխան գործողություններ՝ կյանքի կոչելու մեր առաջին պահանջը»,- ասել է Շահեն Հարությունյանը։

Մեկնաբանություն
X