Մոուրինյոն բացատրել է, թե ինչու մրցաշրջանի մեկնարկում չէր օգտագործում Մխիթարյանին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հերթական անգամ բացատրել է, թե ինչու մրցաշրջանի մեկնարկում չէր օգտագործում Հենրիխ Մխիթարյանին:

«Այն, ինչպես Մխիթարյանն իրեն պահեց թիմից հեռու գտնվելու ժամանակ տարբերվում է նրանից, թե ինչ են այլ ֆուտբոլիստներն անում: Նա հասկացավ, որ պատրաստ չէ այսպիսի իրականությանը: Խոսքը ֆիզիկական պատրաստվածության, մենթալիտետի և մրցունակ լինելու մասին է:

Բացի այդ, նրա մարմնի համար ֆիզիկական ծանրաբեռնվածության դիմանալը, խաղից խաղ ընկած քիչ ժամանակահատվածում վերականգնվելը բարդ էր»,- Մոուրինյոի խոսքը մեջբերում է The Premier League Show-ն:

Մեկնաբանություն
X