«Մանչեսթեր Սիթի»-ն 200 մլն ֆունտ կհատկացնի Գվարդիոլային

«Մանչեսթեր Սիթի»-ն գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային 200 մլն ֆունտ կհատկացնի՝ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ գործարքներ իրականացնելու համար:

Նշվում է, որ իսպանացի մասնագետը ցանկանում է հզորացնել թիմի պաշտպանության գիծը: Շատ հավանական է, որ պաշտպաններ Բակարի Սանյան և Պաբլո Սաբալետան կհեռանան ակումբից: Որպես նրանց փոխարինող Գվարդիոլան դիտարկում է «Վալենսիա»-ի խաղացող Խոսե Գայիի և «Բավարիա»-ի ֆուտբոլիստ Ջոշուա Կիմիհի թեկնածությունները:

Հավելենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 27-րդ տուրից հետո «քաղաքայիններ»-ը զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: Թիմը դուրս է մնացել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունից՝ չկարողանալով հաղթահարել 1/8 եզրափակչի արգելքը:

Մեկնաբանություն
X