Իբրահիմովիչը «Նապոլի»-ու՞մ. մոռացեք այդ մասին. Գործակալ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ ֆուտբոլիստը չի տեղափոխվի «Նապոլի»:

«Իբրահիմովիչը «Նապոլի»-ու՞մ: Մոռացեք այդ մասին: Զլատանը Նեապոլ չի տեղափոխվի: Այդ հեքիաթն իրականություն չի դառնա»,- Football Italia-ն մեջբերում է Ռայոլայի խոսքերը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ շվեդ հարձակվողն այդ կապակցությամբ ասել է հետևյալը. «Տեսնենք: Երբեք չես կարող ասել, թե ինչ տեղի կունենա»:

Հավելենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ Իբրահիմովիչի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Մեկնաբանություն
X