Անգլիայի ֆուտբոլի միությունը տուգանեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին

Անգլիայի ֆուտբոլի միությունը տուգանել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ին՝ Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Չելսի»-ի դեմ խաղում թիմի խաղացողների վարքի համար: Այդ մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը:

«Կարմիր սատանաներ»-ը տուգանվել են 23 հազար ֆունտով՝ խաղացողների նկատմամբ վերահսկողության բացակայության պատճառով:

Հիշեցնենք՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները 3 դեղին քարտ են ստացել նշված խաղի ընթացքում: Լոնդոնում կայացած հանդիպումն ավարտվել է «Չելսի»-ի՝ 1:0 հաշվով հաղթանակով:

Մեկնաբանություն
X