Անգլիայի ֆուտբոլի միության ու ԱՊԼ ղեկավարները թքած ունեն անգլիական ակումբների հաջողությունների վրա

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն քննադատել է Անգլիայի ֆուտբոլի միության և Պրեմիեր լիգայի ղեկավարներին: Մասնագետի կարծիքով՝ նրանք թքած ունեն եվրոպական մրցաշարերում անգլիական ակումբների գրանցած հաջողությունների վրա:

«Հասկանում եմ, երբ Պրեմիեր լիգայում որևէ մեկը չի օգնում ակումբներին, բայց չեմ կարող հասկանալ, թե ինչու մեզ չեն սատարում եվրագավաթային խաղերում: Այդ մասին շատ եմ խոսել: Ինձ համար չեմ խնդրում: Խնդրում եմ բոլորի համար:

Կարծում եմ՝ Անգլիայի ֆուտբոլի միության և Պրեմիեր լիգայի ղեկավարները թքած ունեն անգլիական ակումբների՝ եվրոպական մրցաշարերում գրանցած հաջողությունների վրա: Նրանց դա չի հետաքրքրում: Հաջորդ խաղն անցկացնելու ենք կիրակի, ժամը 12-ին: Ինչու՞: Մենք պետք է վերջին թիմը լինենք, որը խաղալու է կիրակի: Պետք է շատ վաղ արթնանանք, որպեսզի նախաճաշենք և պատրաստվենք խաղին:

Երբ աշխատում էի Իտալիայում, եվրագավաթներում հանդես եկող թիմերը երկրի առաջնությունում խաղում էին ուրբաթ օրերին: Պորտուգալիայում յուրաքանչյուր թիմ խաղում է հաջորդ երկուշաբթի: Բոլոր երկրներում է այդպես: Բացառություն է միայն Անգլիան»,- The Telegraph-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:

Մեկնաբանություն
X