Պոգբան վստահ է, որ շուտով շարք կվերադառնա

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան, ով ծնկի վնասվածք է ստացել Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Ռոստով»-ի դեմ պատասխան խաղում, շնորհակալություն է հայտնել երկրպագուներին՝ աջակցության համար և խոստացել, որ շուտով շարք կվերադառնա:

«Շնորհակալ եմ աջակցության համար: Զգում եմ, որ ուժեղ եմ և կենտրոնացած եմ վերականգնվելուս ուղղությամբ: Շուտով շարք կվերադառնամ»,- Twitter-ի իր էջում գրել է ֆրանսիացի կիսապաշտպանը:

Հավելենք, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ ապաքինվելու համար Պոգբային կպահանջվի շուրջ մեկ ամիս:

Մեկնաբանություն
X