Ինչու՞ են թանկացել առաջին անհրաժեշտության դեղերը․․․

Ազատության պողոտայի վրա գտնվող Alfa Pharm դեղատուն մտա՝ ասկոֆեն գնելու․

-Էս ի՜նչ, էլի գինը բարձրացե՞լ է,- հարցրի՝ վճարելով 150-ի տեղ180 դրամը։

  • Երկու օր առաջ է բարձրացել գները,- ասաց վաճառողուհին։ Դեղերի գերակշիռ մասի գները բարձրացել են։

  • Ո՞ր դեղերի,- հարցրի։

  • Ճնշման հետ կապված, անտիբիոտիկների, ցավ հանգստացողների․․․

  • Բայց նույն բանը ասել էիք նաև անցած ամիս,- ասացի։ Հաճախորդը գնում էր կոլխիցին անգլիական դեղը, դուք ասացիք, որ թանկացել է․․․ Շատ լավ հիշում եմ, թե ոնց էր գնորդը համարյա լալիս՝ հաշվելով կոպեկների տեսքով ավելացված դրամը։

  • Դե եթե թանկացել էր, ի՞նչ ասեի,- նեղվեց։

Հայաստանում ճնշման ու ցավազրկող դեղերը առաջին անհրաժեշտության դեղեր են, հիշեցնեմ։ Այստեղ հնարավոր չէ ունենալ նորմալ ճնշում կամ չտառապել գլխացավով։ Դեպքերի բերումով։ Դրանց թանկացնելը նույնն է, ինչ հացի թանկացումը։ Սա է՞լ է ընտրական բարեփոխումների մեջ մտնում, թե գլուխը խառը ժամանակներ են՝ ով ինչ ուզում, ոնց ուզում, անում է․․․

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X