Մոուրինյոն ազդում է, և դու ներդնում ես ուժերիդ 200 տոկոսը. Իբրահիմովիչ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մարզչական բարձր որակների մասին:

«Պետք է Անգլիա տեղափոխվեի՝ մակարդակս բարձրացնելու և բոլորին ունակություններս ցուցադրելու համար: Գումարած այդ ամենին լսել էի Մոուրինյոյի մասին: Նա իր դժգոհությունը հայտնում է ուղիղ, առանց թաքցնելու, որ դու այնքան էլ հաջող չես խաղում և պետք է ավելի շատ ջանքեր գործադրես:

Նա մանիպուլյացիայի է ենթարկում, ազդում է, և դու ներդնում ես ուժերիդ 200 տոկոսը: Այս տարիքում դա ինձ անհրաժեշտ է: Անգլիայի Պրեմիեր լիգայում գոյություն չունի գերիշխող թիմ, ինչպես «Յուվենտուս»-ն է Իտալիայում, ՊՍԺ-ն՝ Ֆրանսիայում, «Բավարիա»-ն՝ Գերմանիայում կամ «Բարսելոնա»-ն՝ Իսպանիայում: Այստեղ հաղթում է այն թիմը, որն ավելի քիչ է սխալվում»,- Football Italia-ն մեջբերում է Իբրահիմովիչի խոսքերը:

Մեկնաբանություն
X