Որ գնաք ԱԺ, Զարուհի Փոստանջյանի եւ Նիկոլ Փաշինյանի նման ելույթ ունեցեք. Հրազդանի բնակիչը Սամվել Սանամյանին

>

ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածու, վարչապետի խորհրդական Սամվել Սանամյանը երեկ հանդիպում ունեցավ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչների հետ:

Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը ներկաներին փոխանցեց, որ Սամվել Սանամյանը տվյալ թաղամասի բնակիչ է եղել, ապա խնդրեց բնակիչներին իրենց ձայնը տալ Սամվել Սանամյանին, ով էլ իր հերթին հրազդանցու ձայնը կհասցնի համապատասխան կառույցներին:

«Կոալիցիայի մեջ եղած կուսակցությունները այսօր դժգոհում են մեր երկրի իրավիճակից,մատնանշում են ՀՀԿ-ն: Իրոք հանրապետական կուսակցությունը ունի բազմաթիվ խնդիրներ: Մեր նորանշանակ վարչապետը տնտեսության մեջ նորովի մոտեցումներ է ցուցաբերում եւ որոշակի հաջողությունների է հասել: Ապրիլի 2-ից հետո մենք ունենալու ենք նոր տիպի ԱԺ, որը աշխատելու է մեր երկրի բարեկեցության, տնտեսության եւ անվտանգության գործընթացների իրականացում: Ես խնդրում եմ , որ ձեր ձայն տաք Սամվել Սանամյանին, ով իր հերթին հրազդանցու ձայնը կհասցնի համապատասխան կառույցներին, որ մենք կարողանանք բազմաթիվ խնդիրներ լուծել մեր քաղաքում»,- ասաց Դանիելյանը::

Հանդիպման ժամանակ Հրազդանի բնակիչը Սամվել Սանամյանին ասաց. «Որ գնաք Ազգային ժողով, Զարուհի Փոստանջյանի եւ Նիկոլ Փաշինյանի նման ելույթ ունեցեք»:

Ի պատախան՝ Սամվել Սանամյանը ասաց, որ Աժ ամբիոնից միայն խոսել պետք չէ. «Խոսել շատ մարդ կարա, գործ անել է պետք: Մենք գնում ենք Ազգային ժողով, որ ձեզանից չկտրվենք»:

Մանրամասները տեսանյութում:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X