«Մանչեսթեր Յունայթեդ»-ի համար կարևոր է Եվրոպայի լիգայի գավաթակիր դառնալ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Խուան Մատայի կարծիքով՝ Եվրոպայի լիգայի գավաթակիր դառնալն իր թիմի առաջնային խնդիրն է ընթացիկ մրցաշրջանում: Ընդ որում, ֆուտբոլիստը վստահ է, որ «կարմիր սատանաներ»-ը դեռ ցույց կտան իրենց ներուժն Անգլիայի Պրեմիեր լիգայում:

«Եվրոպայի լիգան կարևոր մրցաշար է մեզ համար: Մենք պետք է նոր տիտղոս նվաճենք, որը ճանապարհ կբացի դեպի Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկություն: Ամենայն լրջությամբ ենք մոտենում այդ հարցին:

Սակայն նաև վստահ եմ, որ մենք Չեմպիոնների լիգայի գավաթի ուղեգիր կնվաճենք Անգլիայի Պրեմիեր լիգայում մեր ելույթների շնորհիվ: Մենք դեռ կարող ենք բազմաթիվ հիանալի խաղեր անցկացնել և զբաղեցնել 3-րդ կամ 4-րդ տեղը»,- ասել է Մատան:

Մեկնաբանություն
X