Հարուցվել է քրեական գործ՝ Դեղձուտ գյուղում տեղի ունեցած դեպքի առթիվ. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու մարտի 16-ին Դեղձուտ գյուղում տեղի ունեցած դանակահարության հանգամանքները։

Նախնական տվյալներով՝ 2017թ. մարտի 16-ին ՝ ժամը 20։00-ի սահմաններում, Արարատի մարզի Դեղձուտ գյուղի սկզբնամասում համագյուղացի երիտասարդների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածք է պատճառվել նույն գյուղի բնակիչ Հովիկ Նազարպուրի որովայնի շրջանին։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է վիճաբանության մասնակիցների շրջանակը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է և հարցաքննվել։

Իրականացվում են ակտիվ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ։

Մեկնաբանություն
X