Պրեմիերա․ «Եվրատեսիլ 2017»-ի հայաստանյան երգն արդեն հասանելի է (տեսանյութ)

>

«Եվրատեսիլ 2017» միջազգային մրցույթի հայաստանյան երգն արդեն հասանելի է։ Քիչ առաջ Առաջին ալիքի եթերում տեղի ունեցավ երգի պրեմիերան։ Նշենք, որ Հայաստանը միակ պետությունն էր, որը հանդիսատեսին դեռ չէր ներկայացրել երգը, տեսահոլովակը, ինչն էլ, ինչպես օրեր առաջ գրեցինք, միջազգային հանդիսատեսի դժգոհությունների պատճառ էր դարձել։

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում: Նույն կիսաեզրափակչում Հայաստանի հետ կմրցեն Մոնտենեգրոն, Ֆինլանդիան, Վրաստանը, Պորտուգալիան, Բելգիան, Շվեդիան, Ալբանիան, Ավստրալիան, Ադրբեջանը, Կիպրոսը, Սլովենիան, Մոլդովան, Չեխիան, Լատվիան, Իսլանդիան, Հունաստանը եւ Լեհաստանը: Երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 11¬ին, ելույթ կունենան Գերմանիան, Ֆրանսիան, Ուկրաինան, Մակեդոնիան, Մալթան, Նիդերլանդները, Սերբիան, Դանիան, Ռուսաստանը, Ռումինիան, Հունգարիան, Ավստրիան, Իռլանդիան, Շվեյցարիան, Էստոնիան, Իսրայելը, Բուլղարիան, Սան Մարինոն, Լիտվան, Խորվաթիան, Նորվեգիան, Բելառուսը: Ընդհանուր առմամբ, «Եվրատեսիլ 2017»-ին կմասնակցի 43 պետություն:

Մեկնաբանություն
X