Լառնակայի օդանավակայանից տարհանել են բոլոր ուղևորներին և աշխատակիցներին

Լառնակայի (Կիպրոս) օդանավակայանից շաբաթ երեկոյան տարհանել են բոլոր աշխատակիցներին և ուղևորներին:Պատճառը՝ «իսրայելյան ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռն սպասարկող հաշվառման կետի մոտ հայտնաբերված անհայտ առարկան է, հայտնում է «Կատիմերինի» թերթի կիպրական հրատարակությունը:

Կասկածելի փաթեթը հայտնաբերվել է ուղեբեռի կշռման և ընդունման կետի մոտ: Դեպքի վայր են ժամանել ոստիկանությունը, սակրավորները և հրշեջ ծառայությունը:

Օդանավակայանի ղեկավարությունն առայժմ որևէ հայտարարություն տարհանման պատճառների մասին չի արել:

Հայտնի է, որ Լառնակայի օդանավակայանում անվտանգության հատուկ ռեժիմ է գործում իսրայելական չվերթների սպասարկման ժամանակ:

Մեկնաբանություն
X