Գերմանիայում ավելի քան 30 հազար քուրդ է մասնակցել Էրդողանի դեմ ակցիային

Գերմանիայում մոտ 30 հազար քուրդ մարտի 18-ին դուրս է եկել Ֆրանկֆուրտի փողոցնել՝ մասնակցելու Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի դեմ բողոքի ակցիային, տեղեկացնում է Reuters-ը:

Գործակալության փոխանցմամբ՝ ցուցարարները հանդես են եկել ընդդեմ Թուրքիայի նոր սահմանադրության, որը հանրաքվեի է դրվելու ապրիլի 16-ին: Քրդերը նաև պահանջել են ազատ արձակել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլա Օջալանին:

«Եվրոպացիները պետք է մեզ լսեն, հասկանան մեր զրկանքներն ու օգնեն մեզ: Ավելի լավ կլինի Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառել»,- հայտարարել են բողոքի ակցիայի մասնակիցները:

Մեկնաբանություն
X