Թուրքիան ավելի քան երբևէ հեռու է ԵՄ անդամակցությունից

Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վատթարացման ֆոնին Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Թուրքիան ավելի քան երբևէ հեռու է Եվրոպական Միության անդամ դառնալուց. «Այսօր Թուրքիան ակնհայտորեն ավելի քան երբևէ հեռու է ԵՄ անդամ դառնալուց»,- հեղինակավոր Der Spiegel պարբերականին տված հարցազրույցում ասել է պաշտոնյան:

Գերմանիայի արտգործնախարարն ընդգծել է, որ միշտ էլ կասկածներ է ունեցել առ այն, թե արդյոք պե՞տք է, որ Թուրքիան դառնա ԵՄ անդամ:

Մեկնաբանություն
X