Անհրաժեշտ է կազմակերպել Սերժիկ Մուղդուսու տեղափոխումը Երևանի Բ26-ից «Վարդաշեն» ՔԿՀ. Զարուհի Փոստանջյան

«Եկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պահանջագիր՝ Սերժիկ Մուղդուսուն «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում մեկուսացնելու վերաբերյալ Քաղաքական բռնությունների և հետապնդումների հեղինակ, վերջին բոլշևիկ, ժամանակակից Մուղդուսի՝ Սերժիկ Մուղդուսի, Հայաստանի Հանրապետության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը պատրաստ է քեզ ընդունել:

Անհրաժեշտ է՝ կազմակերպել Սերժիկ Մուղդուսու տեղափոխումը Երևանի՝ Բաղրամյան 26 պողոտայից Երևանի Նուբարաշենի խճուղի «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Բոլշևիկները իշխանությունը պահելու հնարավորությունը տեսնում էին միայն բռնության միջոցով։ Հայաստանում բոլշևիկների առաջին զանգվածային բռնաճնշումների թիրախը դարձան հայ ռազմական գործիչները՝ սպաները։ Նրանք իրենց պաշտոնավարումը սկսեցին հայկական սպայական կազմի արտաքսումով: 1920 դեկտեմբեր և 1921 հունվար ամիսներին աքսորվածների թիվը կազմել է շուրջ 1500 զինվորական, նրանց թվում էին գեներալներ Թովմաս Նազարբեկյանը, Մովսես Սիլիկյանը և այլք։

Բոլշևիկյան ընկալմամբ՝ բոլոր նրանք, ովքեր կռվել էին թուրքերի դեմ, ովքեր պաշտպանել էին Հայաստանը՝ նացիոնալիստ էին, և հատկապես քեմալա-բոլշևիկյան գործարքից հետո «եղբայրական» Թուրքիայի նկատմամբ այլակարծությունը ճնշելու պարտականությունը նրանք կատարում էին անշեղորեն:

Բոլշևիկյան տեռորն իր գագաթնակետին հասավ 1936-1938 թվականներին: 1936 թվականի Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղար, 35-ամյա Աղասի Խանջյանի սպանությամբ, ով սպանվել էր Բերիայի կողմից, Հայաստանում սկսվեցին զանգվածային ձերբակալություններ, որոնք ընդգրկեցին ոչ միայն հազարավոր անմեղ մարդկանց և հերոս զինվորականներին, այլ նաև՝ հանճարեղ մտավորականներին: Այս հետապնդումների ղեկավարն էր ներքին գործերի ժողկոմ Խաչիկ Մուղդուսին։ Նա էր

Չարենցի, Բակունցի, Վահան Թոթովենցի, Զապել Եսայանի, Գուրգեն Մահարու և այլոց նկատմամբ կեղծ գործեր կազմելու հեղինակը: Ձերբակալվածների հիմնական մասը գնդակահարվեց:

Ցավալին այն է, որ այդ Խաչիկ Մուղդուսին դեռ կենդանի է, նա ապրում է վերջին բոլշևիկի մտայնության մեջ՝ կրելով Սերժիկ Մուղդուսի անվանումը: Այս Սերժիկ Մուղդուսիի համար նույնքան վտանգավոր են բոլոր այն զինվորականները, ովքեր կռվել են և պատրաստ են կռվել թուրքի դեմ, ովքեր պատրաստ են ազատագրել հայրենիքը: Ինչպես 1920-1921 թվականներին, ինչպես 1936-1938 թվականներին, նա նույն ոճով՝ նրանց կամ արտաքսեց, կամ բանտարկեց, կամ սպանեց: Նա սպանեց նաև Հաց բերող Մարդու,

Մտավորականի և Ազատամարտիկի տեսակը:
Վերջին բոլշևիկ, դու կարող ես մարդուն ֆիզիկապես սպանել, բայց միևնույն է՝ դու նրան չես կարող հաղթել:

Ընդունիր առաջարկը՝ կամովին ուղեվորվիր Երևանի Նուբարաշենի խճուղի «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, որպեսզի կարողանաս խուսափել Մուղդուսու ճակատագրից:

Հ.Գ. Կեղդոդ չեկիստ Խաչիկ Մուղդուսին հայտարարվում է ժողովրդի թշնամի և գնդակահարվում «Ժողովուրդների հոր» կողմից, ով դրանով ցանկանում էր ցույց տալ, թե ինքը տեղյակ չի եղել մուղդուսիների անօրինականություններից»:

Մեկնաբանություն
X