«Մանչեսթեր Յունայթեդն» առանց Մխիթարյանի հաղթեց «Միդլսբրոյին»

ԱՊԼ-ի 29-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 3:1 հաշվով հաղթեց «Միդլսբրոյին»:

Խաղի 30-րդ րոպեին Ֆելաինին բացեց հաշիվը, իսկ 62-րդ րոպեին Լինգարդը 2-րդ գնդակն ուղարկեց «Միդլսբրոյի» դարպասը:

77-րդ րոպեին Գաստեդը գրավեց «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը:

Մրցավարի ավելացրած 2-րդ րոպեին Վալդեսը սայթաքեց և կորցրեց գնդակը, իսկ Վալենսիան այն ուղարկեց դատարկ դարպասը:

Հենրիխ Մխիթարյանը խաղին չմասնակցեց:

Մեկնաբանություն
X