Շախմատի Հայաստանի ազգային հավաքականները չեն մասնակցելու աշխարհի թիմային առաջնությանը

Հունիսի 16-ից 28-ը Խանտի-Մանսիյսկում կայանալիք շախմատի աշխարհի տղամարդկանց եւ կանանց թիմային առաջնությունները կանցնեն առանց Հայաստանի հավաքականների մասնակցության:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Աշոտ Վարդապետյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրեց, որ թե տղամարդիկ, թե կանայք այդ իրավունքը չեն նվաճել.

«Աշխարհի թիմային առաջնությանը մասնակցում են 10-ական թիմեր. մայրցամաքների չեմպիոնները, Բաքվում կայացած համաշխարհային օլիմպիադայից երեք թիմ, կազմակերպիչ երկիրը, նախորդ առաջնության չեմպիոնը եւ մեկ թիմ էլ՝ ՖԻԴԵ-ի նախագահի ընտրությամբ:

Ավաղ, մեր հավաքականներն այս չափորոշիչների մեջ չեն տեղավորվել», - ասաց Աշոտ Վարդապետյանը:

Մեկնաբանություն
X