Մոուրինյուն բացատրել է, թե ինչու է խաղի ընթացքում փոխել թիմի մարտավարությունը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի՝ «Միդլսբրոյի» հետ (3:1) խաղից հետո բացատրել է, թե ինչու է հանդիպման ընթացքում փոփոխության ենթարկել թիմի մարտավարությունը:

««Միդլսբրոն» փոխեց խաղի ընթացքը Ժեստեդեի և Նեգրեդոյի շնորհիվ: Նրանք սկսեցին խաղալ երկար փոխանցումներով, այդիսկ պատճառով ես որոշեցի ևս մեկ պաշտպան մտցնել խաղի մեջ:

Մենք սխալվեցինք՝ թույլ տալով մրցակցին մոտենալ մեր դարպասին: Մոտ 15 րոպե թիմը ստիպված էր քրտնել: Ամեն դեպքում, «Միդլսբրոն» չկարողացավ հնարավորություններ ստեղծել, չնայած, որ շատ մոտ էր ևս մեկ գոլ խփելուն»,- պորտուգալացի մասնագետի խոսքն է մեջբերում Metro-ն:

Մեկնաբանություն
X