ԵԽ փոխնախագահը՝ Ծառուկյանի հետ հանդիպմանը․ «Հայաստանը տարածաշրջանում անկյունաքարային երկիր է»

«Ծառուկյան դաշինքի» անամների և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման նպատակով օրերս Հայաստան էր ժամանել Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի պատվիրակությունը՝ նախագահ Յան Զահրադիլի և Եվրոպական խորհդրարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկու գլխավորությամբ։ Նրանք Ծառուկյանի հետ ահնդիպմանը իրենց աջակցությունը հայտնեցին «Ծառուկյան դաշինքին»։ Համատեղ կոնֆերանսի ժամանակ ելույթ ունենալով՝ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ եվրոպացի իրենց գործընկերների այս աջակցությունը ինքն ու իր թիմակիցները բարձր են գնահատում։

«Տասնյակ հազարավոր իմ հայրենակիցների և ԲՀԿ իմ թիմակիցների հորդորով՝ ես բացեցի իմ քաղաքական էջը, որովհետև ես՝ Գագիկ Ծառուկյանս, պարտք ունեմ տալու իմ ժողովրդին և, ինչպես արդեն ասել եմ, եկել եմ կրելու իմ խաչը»,-հավատացնելով, որ իրենց ներկայացրած ծրագիրն առավել քան իրատեսական է, և որ իրենք բարդ և անիրատեսական լուծումներ չեն առաջարկում։

Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի պատվիրակության նախագահ Յան Զահրադիլն էլ նշեց, որ իրենք շատ հպարտ են, որ այսխիսի ներկայացուցիչ ունեն Հայաստանում։ «Հարգելի պարոն Ծառուկյան, մենք այստեղ ենք՝ ձեզ օգնելու, որ հաղթեք։ Մենք այստեղ ենք մեր բարեկամությունն ու օժանդակությունը հայտնելու համար»,-ասաց նա։

Եվրոպական խորհդրարանի փոխնախագահ Րիչարդ Չարնեցկին էլ իր ելույթում հավելեց․ «Հայաստանը տարածաշրջանում անկյունաքարային երկիր է, և առաջիկա ընտրություններն այդ առումով կարևոր նշանակություն ունեն»։

Մեկնաբանություն
X