Միշտ էլ հաճելի է գոլի հեղինակ դառնալ. Ֆելաինի

Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթել է «Միդլսբրոյին»:

Հանդիպումից հետո «կարմիր սատանաների» կիսապաշտպան Մարուան Ֆելաինին, ով դարձել էր գոլի հեղինակ, կիսվել է իր տպավորություններով:

«Միշտ էլ հաճելի է դառնալ գոլի հեղինակ: Էշլի Յանգը հրաշալի փոխանցում կատարեց: Գեղեցիկ գոլ ստացվեց:

Բարդ հանդիպում ստացվեց: Մրցակիցը ճնշում էր գործադրում և խաղում էր երկար փոխանցումներով: Ամեն դեպքում, մենք կարողացանք հաղթանակ տանել մրցակցի նկատմամբ»,- բելգիացի կիսապաշտպանի խոսքն է մեջբերում BBC-ն:

Մեկնաբանություն
X