Պեկինը պնդում է Կորեական թերակղզու ապամիջուկայնացման անհրաժեշտության մասին

Կորեական թերակղզու ապամիջուկայնացումը Կորեական հիմնախնդրի հարցում շարունակում է մնալ Չինաստանի քաղաքական առաջնահերթություններից մեկը: Այս մասին հայտնում է «Սինհուա» լրատվական գործակալությունը, հավելելով, որ այս մասին պաշտոնական Պեկինը, ի դեպս Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի, պնդել է նաեւ ԱՄՆ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ բանակցությունների ժամանակ:

Նշենք, որ Կորեական թերակղզու հակամարտությունը պայմանավորված է ԱՄՆ-Հյուսիսային Կորեա առճակատման հետ: Չինաստանը լինելով հարեւան պետություն ռեգիոնում, վիթխարի ջանքեր է ներդնում այս հակամարտության կարգավորման ուղղությամբ թեկուզ նվազագույն առաջընթաց գրանցելու համար:

Մեկնաբանություն
X