Փարիզում բողոքի ակցիաներ են սկսվել ընդդեմ ոստիկանական բռնությունների

Մի քանի հազար մարդ է դուրս եկել Փարիզի փողոցներ մասնակցելու համար ընդդեմ ոստիկանական բռնությունների իրականացվող բողոքի ակցիաների: Այս մասին հայտնում է «Ֆրանս պրես» լրատվական գործակալությունը:

Ցուցարարները երթով անցել են Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով ունենալով «Արդարադատություն եւ արժանապատվություն. Դադարեցրեք ոստիկանության անպատժելիությունը» կարգախոսով պաստառներ:

Ցուցարարները ունեցել են նաեւ տասներեք մահացած մարդու նկար, որոնք ենթադրաբար զոհ են գնացել ոստիկանական բռնություններին: Ցուցարարները աղաղակել են «Ոստիկաններն ամենուր են, իսկ արդարադատություն չկա» եւ այլ կարգախոսներ: Նշվում է, որ բողոքի ակցիաները լինելու են շարունակական եւ կազմակերպվել են զոհերի հարազատների կողմից:

Մեկնաբանություն
X