Աֆղանստանում աֆղան զինվորը կրակ է բացել ամերիկացի զինվորականների վրա

Աֆղանստանի զինված ուժերի զինծառայողը կրակ է բացել ամերիկացի զինվորականների վրա: Այս մասին հայտնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը: Միջադեպը տեղի է ունեցել Գիլմանդի նահանգում:

Երեք ամերիկացի զինվորականներ ստացել են վիրավորում: Լուրը հաստատել է նաեւ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատարությունը: Միջադեպի հանքամանքները ճշտվում են: Վիրավորներին ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն: Աֆղան զինվորականը զոհվել է ամերիկացի զինվորականների կողմից պատասխան կրակի հետեւանքով:

Մեկնաբանություն
X