Նախքան Տաշիր մտնելը, վարչապետը 70 հոգանոց շքախմբով մտել է ռեստորան

Տաշիրից մեր աղբյուրները հայտնում են, որ երեկ նախքան հանդիպումը, վարչապետն իր 70 հոգանոց շքախմբով հասցրել է մտնել ռեստորան՝ «ուտուշ- խմուշ անելու»․ բառացի այդպես են տեղեկացնում։ Աղբյուրը զարմացած հարցնում է՝ պատկերացնու՞մ եք՝ 70 հոգի։ Ասում են՝ աշխարհի ամենա, ամենա բարիքները, ուտեստները կային։

Խոսում էին, որ ռեստորանի սեփականատերը շատ տխուր է եղել, դե պարզ է՝ էդքան ծախս, այդ ուտեստները չէ որ բավականին գումար արժեն։ Երբ ռեստորանի անունը հարցրի, ասաց՝ չգիտեմ, նախքան Տաշիր քաղաք հասնելը՝ «Ստեփանավանի և Տաշիրի արանքը»։ Սեփականտիրոջ անունն ասաց՝ Նարգիզյան Աշոտ։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X