Իբրահիմովիչը ֆինանսական նոր պահանջներ է ներկայացրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ին

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ցանկանում է նույնքան աշխատավարձ ստանալ, որքան վաստակում է թիմի առաջատար Ուեյն Ռունին:

The Sun-ի փոխանցմամբ՝ Իբրահիմովիչը պատրաստ է շարունակել ելույթները «կարմիր սատանաներ»-ի կազմում, եթե ակումբի ղեկավարները վերանայեն իր պայմանագրի ֆինանսական պայմանները:

Զլատանը ցանկանում է շաբաթական 300 հազար ֆունտ վաստակել, որքան կազմում է Պոգբայի և Ռունիի աշխատավարձը: Այժմ 35-ամյա շվեդ հարձակվողը շաբաթական 260 հազար ֆունտ է վաստակում:

Հավելենք, որ Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Իբրահիմովիչը 26 գոլ է խփել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում անցկացրած 41 խաղում:

Մեկնաբանություն
X