Մաքրոնը առաջ է անցել Լը Պենից նախընտրական հարցումներով

Ֆրանսիայի նախկին Էկոնոմիկայի նախարար Էմանուել Մաքրոնը առաջ կանցնի Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում Ազգային Ճակատ կուսակցության առաջնորդ Մարի Լը Պենից:

Այս մասին հայտնում են «Odoxa» ընկերության անցկացրած սոցհարցումները: Առաջին անգամ մարտի իննի սոցհարցումներով Մաքրոնը ստացել է առավելություն ըստ «Harris Interactive»-ի հրապարակած տվյալների:

Այն ժամանակ նրա օգտին պատրաստ էին ձայն տալ հարցվածների 26%-ը, իսկ Լը Պենի օգտին՝25%: Այս անգամ Մաքրոնի օգտին պատրաստ են քվեարկել հարցվածների 26,5%-ը, Լը Պենի օգտին՝26% եւ Ֆրանսուա Ֆիյոնի օգտին՝19%-ը: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

Մեկնաբանություն
X